Պետական տուրք է սահմանվում նաեւ պայմանագրի վավերությունը վիճարկելու պահանջի գործերով՝ պայմանագրի հայցագնի 4 տոկոսի չափով, որը չի կարող պակաս լինել 15 հազար դրամից եւ չի կարող ավել լինել 15 մլն դրամից։
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ : https://hraparը հանրային քննարկման է ներկայացրել «Պետական տուրքի» մասին օրենքում փոփոխությունների նախագիծ, որով բարձրացվում են դատարաններ դիմելու համար վճարվող պետական տուրքերը։ Նախագծով առաջարկվում է գործը պարզեցված վարույթի կարգով քննելու դեպքումդրամական պահանջով հայցադիմումի համար օրենքով սահմանված տուրքի վերին շեմը՝ բազային տուրքի 1.5-ապատիկը դարձնել հնգապատիկ: Այսինքն՝ եթե դատարան հայցադիմում ներկայացվի, որում առկա է դրամական պահանջ, ապա պետք է վճարվի պետական տուրք
հայցագնի 2 տոկոսի չափով, բայց այն չի կարող պակաս լինել 5 հազար դրամից՝ նախկին 1500 դրամի փոխարեն։ Օրինակ, եթե անձը դատական կարգով պահանջի 10 հազար դրամ, ապա պետք է 5 հազար դրամ պետական տուրք վճարի։
Պետական տուրք է սահմանվում նաեւ պայմանագրի վավերությունը վիճարկելու պահանջի գործերով՝ պայմանագրի հայցագնի 4 տոկոսի չափով, որը չի կարող պակաս լինել 15 հազար դրամից եւ չի կարող ավել լինել 15 մլն դրամից։ Այսինքն՝ եթե պայմանագիրը խոշոր գումարի, ասենք, 375 միլիոնի մասին է, ապա դատարան դիմողը պետք է 15 մլն պետտուրք վճարի։