Այժմ իրականացվում է գծանշում‚ կողնակների հարթեցում։
Միջին նորոգման աշխատանքներ են տարվում Մ-17 /Մ-2/ (Կապան)-Ծավ-/Մ-2/ միջպետական նշանակության ավտոճանապարհի կմ73+600-կմ90+800 հատվածում։
17.2կմ երկարությամբ հատվածում շինաշխատանքներն ավարտական փուլում են։ Տեղադրվել է ասֆալտբետոնե ծածկ‚ այժմ իրականացվում է գծանշում‚ կողնակների հարթեցում։
Շինաշխատանքները կատարում է «Մեղրու ՃՇՇՁ» ՍՊԸ-ն‚ հսկողությունը՝ «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի ինժեներները։ Ֆինանսավորումը՝ ՀՀ պետական բյուջեից։