Առաջնությունը կկայանա դեկտեմբերի 25-ից 31-ը։
Ավարտվեցին ՖԻԴԵ-ի աշխարհի արագ և կայծակնային շախմատի առաջնության ընտրական մրցաշարերը:
Ինչպես հայտնում են Հայաստանի շախմատի ֆեդերացիայից, երկու մրցաշարերի հանրագումարի արդյունքում Ռոբերտ Հովհաննիսյանը, Տիգրան Պետրոսյանը և Մամիկոն Ղարիբյանը իրավունք նվաճեցին մասնակցելու դեկտեմբերի 25-ից 31-ը կայանալիք աշխարհի արագ և կայծակնային շախմատի առաջնությանը:
Լավագույն եռյակը արագ շախմատի մրցաշարում ունեցավ հետևյալ տեսքը.
- 1-ին տեղ՝ ՄԳ Տիգրան Հարությունյան
- 2-րդ տեղ՝ ՄԳ Ռոբերտ Հովհաննիսյան
- 3-րդ տեղ՝ ՄԳ Տիգրան Պետրոսյան
Լավագույն եռյակը կայծակնային շախմատի մրցաշարում ունեցավ հետևյալ տեսքը.
- 1-ին տեղ՝ ՄԳ Ռոբերտ Հովհաննիսյան
- 2-րդ տեղ՝ ՄԳ Տիգրան Պետրոսյան
- 3-րդ տեղ՝ ՄԳ Մամիկոն Ղարիբյան