Տեղեկությունը հայտնում է փաստաբան Արսեն Բաբայանը։
Բրյուսովի անվան պետական համալսարանի նախկին պրոռեկտոր Ցոլակ Ակոպյանն ազատ է արձակվել։ Տեղեկությունը հայտնում է փաստաբան Արսեն Բաբայանը։
«Դատարանը նրա նկատմամբ կիրառեց վարչական հսկողություն խափանման միջոցը»,– գրել է փաստաբանը ֆեյսբուքյան էջում:
Հիշեցնենք` երեկ դատախազությունը հայտնեց, որ Ակոպյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել իր լիազորությունների շրջանակից դուրս գործողություններ կատարելու համար` նա 2019-2022 թվականների ընթացքում անգլերեն առարկայից անբավարար գնահատականներ ստացած ուսանողներից ընդունել է լուծարային քննություններն ու նշանակել դրական գնահատականներ՝ քննական տեղեկագրում հանձնաժողովի անդամի փոխարեն դնելով իր ստորագրությունը։
Բաբայանն էլ հայտարարեց, որ Ցոլակ Ակոպյանը ձերբակալվել է քաղաքական դրդապատճառներով։