Սահմանվել է նաև, որ դրույքաչափի փոփոխությունը կատարվում է՝ սկսած 2023 թվականի հոկտեմբերի 1-ից, որը կիրառվելու է նաև 2021 և 2022 թվականներին կամավոր ատեստավորմանը մասնակցած և 60-69 տոկոս արդյունք ցուցաբերած ուսուցիչների համար:
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանով հաստատվել են կամավոր ատեստավորման արդյունքում 60-69 տոկոս արդյունք ցուցաբերած ուսուցիչների/անձանց ցուցակները՝ սահմանելով դրույքաչափը 200.000 դրամ՝ մեկ դրույք զբաղվածության համար, հայտնում են ԿԳՄՍ նախարարության մամուլի ծառայությունից։
Համաձայն հրամանի՝ ուսուցիչ չաշխատող անձինք դրույքաչափի փոփոխությունից կօգտվեն պետական հանրակրթական դպրոցներում որպես ուսուցիչ աշխատանքի ընդունվելու օրվանից: