Ավտոմեքենաներ են բախվել․ կան զոհեր և վիրավորներ

Իրար են բախվել BMW-ն, Ford-ը և Mercedes-Benz-ը, վերջինիս վարորդը և ուղևոր Ի․ Հ․-ն (ծնված 1977 թ.) տեղում մահացել են:

Դեկտեմբերի 1-ին՝ ժամը 11:42-ին, Շիրակի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Հոռոմ-Բենիամին ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

ՆԳՆ Փրկարար ծառայությունից տեղեկացնում են, որ դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ Երևան-Գյումրի ավտոճանապարհի 109-րդ կմ-ին բախվել են BMW (վարորդ՝ Ա․ Ս․, ծնված 1982 թ.), Ford (վարորդ՝ Վ․ Կ․, ծնված 1989 թ.) և Mercedes-Benz (վարորդ` Գ. Ս., ծնված 1992 թ.) մակնիշների ավտոմեքենաները. վերջինիս վարորդը և ուղևոր Ի․ Հ․-ն (ծնված 1977 թ.) տեղում մահացել են:

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ Ford մակնիշի ավտոմեքենայի վարորդը և Mercedes-Benz մակնիշի ավտոմեքենայի ուղևոր Ա․ Մ-ն (ծնված 1987 թ.) տեղի ուժերով դուրս են բերվել ավտոմեքենաներից և հոսպիտալացվել բժշկական կենտրոն, որտեղ բժիշկները Վ. Կ․-ի առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության, իսկ Ա. Մ․-ինը՝ ծայրահեղ ծանր:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազի բալոնների փականները և Mercedes-Benz մակնիշի ավտոմեքենայից դուրս բերել Գ․ Ս․-ի և Ի․ Հ․-ի դիերը:

Տեղեկատվություն է ստացվել, որ BMW մակնիշի ավտոմեքենայի վարորդը հոսպիտալացվել է Գյումրու ԲԿ։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print