Շաքի-Սիսիան-Դաստակերտ ճանապարհաշինարարական աշխատանքներն ավարտվում են

«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից հայտնում են, որ Հ-45, Շաքի-Սիսիան-Դաստակերտ ճանապարհի կմ3+700-կմ5+740 հատվածում միջին նորոգման աշխատանքներն ավարտական փուլում են։ Տեղադրվել է ասֆալտբետոնե նոր ծածկ, կատարվել է ճանապարհի գծանշում։ Այժմ իրականացվում է կողնակների հարթեցում։

Շինաշխատանքների ֆինանսավորումը՝ ՀՀ պետական բյուջեից է։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print