Ջեյմս Օ’Բրայենը կայցելի Բաքու

Օ՛Բրայենը Բաքվում կհանդիպի Ադրբեջանի պաշտոնատար անձանց հետ։

ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով օգնական Ջեյմս Օ’Բրայենը դեկտեմբերի 6-8-ը կայցելի Ադրբեջան և Ռումինիա. հայտնում են ԱՄՆ Պետդեպարտամենտից։

Օ՛Բրայենը Բաքվում կհանդիպի Ադրբեջանի պաշտոնատար անձանց հետ՝ երկկողմ հարաբերություններն ամրապնդելու և Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղությանն աջակցելու նպատակով:

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print