Գերմանիայում ցուրտ եղանակի զոհ է դարձել երեք մարդ: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը` վկայակոչելով եվրոպական լրատվամիջոցները:
Գերմանիայի արևելքում Սաքսոնիայի լեռնային շրջանում դպրոցական ավտոբուսը վթարի է ենթարկվել ճանապարհի մերկասառույցի պատճառով, որի հետևանքով մեկ մարդ Է զոհվել, ևս տասը աշակերտ տեղափոխվել է հիվանդանոց:
Բավարիայում նույնպես վատ եղանակի պատճառով լուրջ ճանապարհատրանսպորտային պատահար է տեղի ունեցել, որի հետևանքով զոհվել է երկու մարդ: