Գագարին գյուղում պետական գույքը կօտարվի 83 մլն դրամով

Նախագծի համաձայն՝ աճուրդում առաջարկած գնի չափով՝ 70 տոկոսն ուղղվելու է ՀՀ պետական բյուջե, 30 տոկոսը` համապատասխան համայնքի ֆոնդային բյուջե:

Կառավարությունն իր այսօրվա՝ դեկտեմբերի 7-ի նիստում պետական գույքը մասնավորեցնելու մասին որոշում կայացրեց, խոսքը Գեղարքունիքի մարզի Գագարին գյուղի Գործարանային փողոց թիվ 4հասցեում գտնվող 1106.68 քմ ընդհանուր մակերեսով շենք-շինությունների (պահեստ՝ 968.86 քմ, պահակատուն՝ 17.95 քմ, լուսարձակ՝ 21.7 քմ և պարիսպ՝ 98.17 քմ), դրանց օգտագործման ու սպասարկման համար հատկացված 1.95 հա մակերեսով հողամասի, ջրագծի և տրանսֆորմատորի, որպես մեկ գույքային միավոր, դասական աճուրդով մասնավորեցնելու մասին է:

Նշված գույքը «Գագարինի արտադրական բազա» ՓԲԸ-ի լուծարումից հետո մնացած գույքն է։ 

2023 թվականի փետրվարի 21-ի դրությամբ գույքի գնահատված շուկայական արժեքը կազմում է  83,100.0 հազ.դրամ, որից՝ անշարժ գույքինը՝ 82,300.0 հազ.դրամ, այդ թվում՝ հատկացված հողամասի գնահատման պահին գործող շուկայական արժեքին մոտարկված կադաստրային արժեքը՝ 23,809.5 հազ.դրամ, իսկ ջրագծինը և տրանսֆորմատորինը՝ 800.0 հազ.դրամ։

Աճուրդի մեկնարկային գին էր սահմանվել գնահատված շուկայական արժեքը՝ 83,100.0 հազ.դրամ։ Ս.թ. հուլիսի 7-ին և 24-ին կազմակերպված աճուրդները չեն կայացել՝ հայտ չլինելու պատճառով։

Սույն նախագծով առաջարկվում է պետական գույքը կրկին ներկայացնել մասնավորեցման` աճուրդային եղանակով, վաճառքի մեկնարկային գին սահմանելով գնահատված արժեքի 100 տոկոսը՝ 83,100.0 հազ.դրամ:

Նախագծով նախատեսվում է կազմակերպել 2 աճուրդ՝ նույն պայմաններով:

Նախագծի համաձայն՝ աճուրդում առաջարկած գնի չափով՝ 70 տոկոսն ուղղվելու է ՀՀ պետական բյուջե, 30 տոկոսը` համապատասխան համայնքի ֆոնդային բյուջե:

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print