Ոսկանյանը հայտարարել է, որ իրեն վերագրվող արարանքներն ինքը չի հիշում։
Դատախազը ադրբեջանցիների կողմից գերեվարված պահեստազորային Գագիկ Ոսկանյանի համար 18 տարվա ազատազրկում է պահանջել։ Այս մասին տեղեկացնում են ադրբեջանական լրատվամիջոցները։
Ադրբեջանական լրատվամիջոցների փոխանցմամբ, Ոսկանյանը հայտարարել է, որ իրեն վերագրվող արարանքներն ինքը չի հիշում։
Նշենք, որ դեկտեմբերի 4-ին տեղի էր ունեցել գործով դատական առաջին նիստը։ Հաջորդը նախատեսված է դեկտեմբերի 11-ին։
Հիշեցնենք` ՀՀ ՊՆ–ն օգոստոսի 16-ին հայտնեց, որ պահեստազորային Գ. Ո.-ն, ըստ նախնական տվյալների, ինքնակամ թողել է մարտական դիրքը, նրան հայտնաբերելու նպատակով ընթանում են որոնողական աշխատանքներ։ Ավելի ուշ ադրբեջանական կողմը հայտարարեց, որ ձերբակալել են հայ զինծառայողի։