Մոսկվայի «Վնուկովո» միջազգային օդանավակայան Էբրահիմ Ռաիսիին դիմավորել է Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսանդր Նովակը։
Իրանի Իսլամական Հանրապետության նախագահը ժամանել է Մոսկվա իր ռուս գործընկերոջ պաշտոնական հրավերով՝ զարգացնելու երկկողմ հարաբերությունները և քննարկելու տարածաշրջանային և միջազգային հարցեր, մասնավորապես Պաղեստինի հարցը և Գազայի իրավիճակը։ Այս մասին հյատնում է Irna գործակալությունը։
Մոսկվայի «Վնուկովո» միջազգային օդանավակայան Էբրահիմ Ռաիսիին դիմավորել է Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսանդր Նովակը։
Կրեմլում Իրանի նախագահին կընդունի Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը։