Օնլայն տաքսիները կհարկվեն․ ԱԺ-ն ընդունեց նախագիծը․

Բացի այդ, իրենց բիզնեսը վարելու իրավունքի համար ընկերությունները տարեկան 1 մլն դրամ տուրք կվճարեն։

 Հայաստանում առցանց տաքսիներով ուղևորությունը կհարկվի, իսկ նման հարթակներում չգրանցված տաքսիները կարգելվեն: «Ավտոմոբիլային տրանսպորտի մասին» օրենքում համապատասխան փոփոխությունների նախագիծը` կից օրինագծերով, ընդունվեց 56 կողմ, 6 դեմ և 17 ձեռնպահ ձայներով:

Տաքսի-ընկերությունները պետք է իրենց ծրագրում փոփոխություններ կատարեն, որոնք թույլ կտան ուղևորներին էլեկտրոնային ՀԴՄ կտրոններ տրամադրել։ Դրա շնորհիվ տաքսի ծառայությունների շրջանառությունը կգրանցվի հարկային ծառայությունում։
Բացի այդ, յուրաքանչյուր ուղևորության համար կսահմանվի պետական տուրք, որը կանխիկ և անկանխիկ վճարման դեպքում տարբեր կլինի։

Կանխիկ վճարման դեպքում 2024 թվականի սեպտեմբերի 1-ից տուրքը կսահմանվի 2%, 2025 թվականի հունվարի 1-ից՝3,5%, իսկ 2026 թվականի հունվարի 1-ից՝ 5%, անկանխիկ վճարման դեպքում ՝ համապատասխանաբար 1,5%, 2,5% և 4%: Այս վճարումները հարկային ծառայությանը կփոխանցեն տաքսի-ընկերությունները, այլ ոչ թե վարորդները:

Բացի այդ, իրենց բիզնեսը վարելու իրավունքի համար ընկերությունները տարեկան 1 մլն դրամ տուրք կվճարեն։

Օրինագիծը ներկայացնելիս ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ, «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ներկայացուցիչ Բաբկեն Թունյանը հայտարարեց, որ ապագայում հնարավոր է քննարկվի վարորդներին և նրանց մեքենաներին ներկայացվող նվազագույն պահանջների հարցը։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print