Վթարի հետևանքով տուժածներից մեկը 7֊ամյա երեխա է։
Այսօր՝ դեկտեմբերի 9-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում:
Ժամը 14:20-ի սահմաններում Եղվարդ-Ապարան ավտոճանապարհի Բուժական գյուղի վարչական տարածքում բախվել են Hyundai և Opel մակնիշի ավտոմեքենաները:
5 հոգի, որոնցից մեկը 7-ամյա տղա է, մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Եղվարդ քաղաքի հիվանդանոց:
Երեխան Եղվարդի շտապօգնության կողմից տեղափոխվել է Երևանի «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն։