Armlur.am-ի տեղեկություններով՝ օրերս ԱԱԾ է հրավիրվել ՀՅԴ բյուրոյի նախկին ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանը, ում հարցաքննել են Արցախի պաշտպանության բանակի պահեստազորի գնդապետ, Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմում անվտանգության վարչության պետի տեղակալ գնդապետ Նորայր Ասլանյանի դեմ հարուցված քրեական գործով:
Ըստ Armlur.am-ի՝ Հրանտ Մարգարյանի և կալանքի տակ գտնվող Արցախի գնդապետ Նորայր Ասլյանի ցուցմունքների մեջ հակասություններ են եղել, ինչը ենթադրում է, որ Հրանտ Մարգարյանն ու Նորայր Ասլանյանը կառերեսվեն։ Լրատվամիջոցն այս տեղեկությունը փորձել է պարզել Նորայր Ասլանյանի փաստաբան Արմեն Անդրիկյանից, սակայն վերջինս հրաժարվել է մեկնաբանություն տալ՝ նշելով, որ նախաքննական գաղտնիք է