Արգենտինայում նորընտիր նախագահը երդվեց

Նրա կառավարության նախարարներն առաջին անգամ երդվել են գաղտնի, առանց լրատվամիջոցների ներկայության կամ արարողության հեռարձակման. կառավարությունն այժմ ունի երկու անգամ քիչ նախարարություն:

Արգենտինայում տեղի է ունեցել նորընտիր նախագահ Խավիեր Միլեյի երդմնակալության արարողությունը, որն աչքի է ընկել մի շարք արտառոց դետալներով: Ինչպես գրում է ՌԻԱ «Նովոստի»-ն,  նորընտիր ղեկավարը միջոցառման անցկացման վայր՝ խորհրդարանի շենք է ժամանել շատ հասարակ մուգ կապույտ VW մեքենայով:

Երդմնակալությունից հետո նա աջակիցների ամբոխի հետ կատարել է մի հատված ռոք խմբի երգից:

Խավիեր Միլեյի նախագահական մահակին, որով նա ստանձնել է Արգենտինայի ղեկավարի պաշտոնը, նրա խնդրանքով պատկերվել են նրա հինգ շների գլուխները. ի դեպ, շներից չորսը կլոններ են: Կոնանը, Միլթոնը, Մյուրեյը, Ռոբերտը և Լուկասը մաստիֆներ են, որոնց Միլեյն անվանում է իր «չորքոտանի երեխաները»:

Նրա կառավարության նախարարներն առաջին անգամ երդվել են գաղտնի, առանց լրատվամիջոցների ներկայության կամ արարողության հեռարձակման. կառավարությունն այժմ ունի երկու անգամ քիչ նախարարություն:

Անվտանգության նախարարությունը գլխավորել է քաղաքական գործիչ, որը չէր կարողացել անցնել ընտրությունների երկրորդ փուլ, իսկ արտաքին գործերի նախարարությունը՝ համապատասխան փորձ չունեցող տնտեսագետ:

Արդարադատության նոր նախարարը մեկ ամիս բանտում է անցկացրել ապացույցները թաքցնելու համար:

Մարդկային կապիտալի (կրթություն, մշակույթ, սոցիալական քաղաքականություն) նախարարությունը ղեկավարում էր մենեջերական փորձ չունեցող լրագրող, իսկ նախագահի քարտուղարության ղեկավարի պաշտոնում նշանակվել է Միլեյի քույրը:

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print