Իրանը ողջունում է Ադրբեջանի և Հայաստանի համատեղ հայտարարությունը և պատրաստ է աջակցել. Քանանի

Իրանի ԱԳՆ խոսնակ Նասեր Քանանին անդրադարձել է Հայաստանի և Ադրբեջանի կողմից վերջերս արված համատեղ հայտարարությանը և ողջունել այն։ 


Անդրադառնալով Հայաստանի և Ադրբեջանի հետ Իրանի հարաբերություններին և Կովկասում լարվածության հանգուցալուծմանն ուղղված Թեհրանի դիվանագիտական ջանքերին՝ Քանանին ասել է.


«Իրանը ողջունում է Ադրբեջանի և Հայաստանի համատեղ հայտարարությունը փոխադարձ գործողությունների և համագործակցության վերաբերյալ, ներառյալ՝ երկու կողմերի գերիների ազատ արձակումը․ դա դրական իրադարձություն ենք համարում»։


Նա հավելել է, որ կայուն խաղաղության հասնելը պահանջում է տարածաշրջանային կողմերի միջև խաղաղ հռետորաբանության և վստահության մթնոլորտի ամրապնդում․ «Հուսով ենք, որ այդ միջոցները կհանգեցնեն երկու կողմերի միջև խաղաղության և կայունության: Իրանը պատրաստ է աջակցել երկու երկրներին՝ տարածաշրջանային խաղաղության և անվտանգության ապահովման գործում»:

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print