Պարեկը շարունակել է հետապնդումը և նկատել է, որ վերջիններս Նոր Գեղի գյուղում՝ նախկին գյուղապետ Ֆրոնտիկ Թևոսյանի անվան փողոցի 2-րդ փակուղում կանգնեցնում են յաշիկը, վարորդը դուրս է գալիս և ուղևորվում է Toyota Land Crauser-ի մոտ, նստել այն և շարունակել երթեւեկությունը այս անգամ Toyota-ով:
Դեկտեմբերի 10-ին, Կոտայքի մարզի պարեկների իրականացրած օպերացիայի արդյունքում տաք հետքերով հայտնաբերվել են առևանգված ավտոմեքենաներ, հաղորդում է Shamshyan.com-ը:
Այդ օրը պարեկներից մեկը Արգել-Նոր Գեղի ճանապարհահատվածում ժամը 12։30-ի սահմաններում ընթանալիս նկատել է Mercedes G մակնիշի 27 KP 007 համարանիշի և Toyota Land Crauser մակնիշի 33 JJ 303 համարանիշի ավտոմեքենաները, եւ պարզում, որ Mercedec-ի վրա տեղադրված համարանիշները իրենը չեն, այն պատկանում է ոստիկանության Կոտայքի բաժնի կողմից սպասարկվող վարչական տարածքից գողացված Range Rover մակնիշի ավտոմեքենային։
Պարեկը շարունակել է հետապնդումը և նկատել է, որ վերջիններս Նոր Գեղի գյուղում՝ նախկին գյուղապետ Ֆրոնտիկ Թևոսյանի անվան փողոցի 2-րդ փակուղում կանգնեցնում են յաշիկը, վարորդը դուրս է գալիս և ուղևորվում է Toyota Land Crauser-ի մոտ, նստել այն և շարունակել երթեւեկությունը այս անգամ Toyota-ով:
Ժամանած պարեկներին հաջողվել է Ֆ․ Թևոսյան փողոցում «կալմեջ» անել կասկածյալներին եւ գողություն կատարելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի առակայությամբ ձերբակալել Toyota Land Crauser-ի վարորդ, Կոտայքի մարզի բնակիչ 36-ամյա Արտաշ Խ․-ին և ուղևոր, Երևանի բնակիչ 23-ամյա Վաչագան Ս․-ին, ով պարզվում է եղել է Mercedes-ի վարորդը։
Պարզվել է, որ Mercedes G մակնիշի ավտոմեքենայի հաշվառման իրական համարանիշը եղել է 53 PA 555, որ դեկտեմբերի 9-ին առևանգվել է Երևան քաղաքում և այդ առևանգման փաստով ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժին է դիմել Երևանի բնակիչ՝ 32-ամյա Արթուր Ս․-ն և հայտնել, որ իր ավտոմեքենան Քանաքեռ-Զեյթունի վարչական տարածքում առևանգել են։
Պարզվել է նաև, որ ավտոմեքենայի վրա տեղադրված 27 KP 007 համարանիշները պատկանում են օտարերկրացի Պունգավանան Կարունանիդհին պատկանող Range Rover-ին։
Դեպքի փաստով ոստիկանության Կոտայքի բաժնում փաստաթղթեր են ձևակերպվել, որոնք փոխանցվել են Հայաստանի Քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժին։
Ոստիկանությունը ունի կասկածներ, որ հնարավոր է այլ ավտոմեքենաներ էլ առևանգված լինեն նշված անձանց կողմից։