Վարչապետին է ներկայացվել ՇՄՆ-ի 2023 թ. գործունեության հաշվետվությունը

Ներկայացվել է ԲՀՊՏ ՊՈԱԿ-ների ֆինանսական մուտքերը, այդ թվում՝ պետական բյուջեից, ձեռնարկատիրական գործունեությունից, դոնորներից և այլն։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը դեկտեմբերի 11-ին այցելել է Շրջակա միջավայրի նախարարություն՝ գերատեսչության 2023 թ. գործունեության հաշվետվությունը քննարկելու նպատակով: Այս մասին տեղեկացնում են Կառավարության մամուլի ծառայությունից:

Քննարկմանը մասնակցել են փոխվարչապետներ Մհեր Գրիգորյանը և Տիգրան Խաչատրյանը, Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը, Պետական վերահսկողական ծառայության ղեկավար Ռոմանոս Պետրոսյանը, այլ պաշտոնատար անձինք:Զեկույցներով հանդես են եկել Շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանը և նախարարի տեղակալները:

Ներկայացվել է ԲՀՊՏ ՊՈԱԿ-ների ֆինանսական մուտքերը, այդ թվում՝ պետական բյուջեից, ձեռնարկատիրական գործունեությունից, դոնորներից և այլն։

«Ընդհանրապես, մեր մոտեցումները հետևյալն են. ամեն ինչի հիմքում պետք է լինի տնտեսական տրամաբանությունը, որովհետև դա է զարգացումը: Սա նշանակում է՝ դնել զարգացման տրամաբանություն, կոնսերվացման տրամաբանություններից պետք է դուրս գալ: Մենք պետք է անընդհատ աճ ունենանք և սա կարևոր տրամաբանություն է»,- ասել է Նիկոլ Փաշինյանը:

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print