Դեպքի վայրում ոստիկաններն ու քննիչները հայտնաբերել են արնանման հետքեր:
Երեկ՝ դեկտեմբերի 11-ին, դանակահարություններ են տեղի ունեցել Սյունիքի մարզում:
Այսօր՝ դեկտեմբերի 12–ին ժամը 01:00-ի սահմաններում «Քաջարան» բժշկական կենտրոնից ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Սյունիքի մարզային վարչության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ դանակահարված վիճակում իրենց մոտ է տեղափոխվել 2 քաղաքացի:
Ինչպես հայտնում է Գագիկ Շամշյանը, պարզվել է, որ վիրավորներն են Սյունիքի մարզի բնակիչներ 37-ամյա Արմեն Օ.-ն, և 23-ամյա Ռոման Հ.-ն:
Ոստիկանները պարզել են, որ դեկտեմբերի 11-ին՝ 23:00-ի սահմաներում, Քաջարան-Մեղրի ավտոճանապարհի Քաջարան քաղաքի գերեզմանատան հարևանությամբ վիճաբանություն և ծեծկռտուք է տեղի ունեցել Սյունիքի մարզի բնակիչ՝ 33-ամյա Նվեր Խ.-ի և հիվանդանոց տեղափոխվածների միջև, որի ժամանակ Նվեր Խ.-ն իր մոտ եղած սուր կտրող-ծակող գործիքով հարվածել է նրանց:
Հայտնաբերվել Նվեր Խ.-ն, ով բերման է ենթարկվել ոստիկանության Կապանի բաժին, որտեղից էլ ներկայացվել է Հայաստանի քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչություն, որտեղ դեպքի փաստով նախաձեռնվել է քրեական վարույթ: Դեպքի վայրում ոստիկաններն ու քննիչները հայտնաբերել են արնանման հետքեր: