Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են մահացածի ինքնությունը:
Այսօր՝ դեկտեմբերի 12-ին, ինքնասպանություն է տեղի ունեցել տեղի ունեցել Երևանում: Տեղեկությունը հայտնում է shamshyan.com–ը։
Կայքը գրում է, որ ժամը 20:00-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Մաշտոցի բաժին ահազանգ է ստացվել, որ մի քաղաքացի Կիևյան կամրջից ցած է նետվել:
Ոստիկաններն ու պարեկները Կիևյան կամրջի տակ՝ ճանապարհի մեջտեղում, հայտնաբերել են 40-45 տարեկան տղամարդու դի:
Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ:
Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են մահացածի ինքնությունը:
Քննիչ որոշմամբ նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն: