Գերիների փոխանակումը տեղի կունենա այսօր՝ սահմանի Իջևան-Ղազախ հատվածում․ Turan

Վերջին անգամ հայ գերիները ազատ էին արձակվել 2022-ի հոկտեմբերի 4-ին։

Հայ և ադրբեջանցի գերիների փոխանակումը տեղի կունենա այսօր՝ դեկտեմբերի 13-ին, հայ-ադրբեջանական սահմանի Իջևան-Ղազախ հատվածում։ Այդ մասին գրում է ադրբեջանական Turan գործակալությունը՝ վկայակոչելով իր աղբյուրները։

Հայաստանի վարչապետի աշխատակազմը և Ադրբեջանի նախագահի վարչակազմը դեկտեմբերի 7-ին համատեղ հայտարարությամբ են հանդես եկել, որտեղ ասվում էր, որ Ադրբեջանը համաձայնել է ազատել 32 հայ զինծառայողների, իսկ Հայաստանը՝ ադրբեջանցի 2 զինծառայողի։

Վերջին անգամ հայ գերիները ազատ էին արձակվել 2022-ի հոկտեմբերի 4-ին։ ԱՄՆ միջնորդությամբ Ադրբեջանը հայկական կողմին էր վերադարձրել 17 ռազմագերի։

Ադրբեջանական գերության շարունակում է գտնվել 23 հայ զինծառայող և քաղաքացիական անձ, որոնք հաստատվել են Բաքվի կողմից։ Հայ իրավապաշտպանները, սակայն հավաստիացնում են, որ գերության մեջ գտնվողների թիվը շատ ավելի մեծ է։

23 գերիների թվում են նաև Արցախի 8 ներկա ու նախկին պաշտոնյաները՝ նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանը, Բակո Սահակյանը, Արայիկ Հարությունյանը, նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը, Ազգային ժողովի նախագահ Դավիթ Իշխանյանը, Արցախի նախագահի խորհրդական Դավիթ Բաբայանը, Պաշտպանության բանակի նախկին հրամանատար Լևոն Մնացականյանը և ՊԲ հրամանատարի նախկին տեղակալ Դավիթ Մանուկյանը։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print