Էստոնիայի ԱԳ նախարարը մտադիր է Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթաց սկսել

«Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի հետ հանդիպման ժամանակ ես ընդգծեցի, որ Էստոնիայի պարտքն է Հայաստանին, որ մենք չենք ճանաչել հայ ժողովրդի նկատմամբ ցեղասպանությունը»։

Էստոնիայի արտգործնախարար Մարգուս Ցահկնան մտադիր է Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթաց սկսել, այսօր Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանի հետ հանդիպմանը հայտարարել է պաշտոնյան։

«Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի հետ հանդիպման ժամանակ ես ընդգծեցի, որ Էստոնիայի պարտքն է Հայաստանին, որ մենք չենք ճանաչել հայ ժողովրդի նկատմամբ ցեղասպանությունը, և ես գործընթացը կսկսեմ Էստոնիայի խորհրդարանում»,-հանդիպումից հետո X-ի գրառման մեջ ասել է նախարար Ցահկնան։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print