Օդի ջերմաստիճանը Լոռիում, Տավուշում, Սյունիքում կբարձանա  9-11 աստիճանով

Դեկտեմբերի 15-17-ը, 18-ի գիշերն սպասվում է առանց տեղումների եղանակ։

Հանրապետության տարածքում դեկտեմբերի 14-ի և 18-ի ցերեկն առանձին շրջաններում սպասվում են տեղումներ և մառախուղ, լեռնային շրջաններում՝ թաց ձյուն։ Դեկտեմբերի 15-17-ը, 18-ի գիշերն սպասվում է առանց տեղումների եղանակ։

Քամին հյուսիսարևմտյան է՝ 2-5 մ/վ, դեկտեմբերի 17-ին առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում 15-18 մ/վրկ արագությամբ։ Օդի ջերմաստիճանը դեկտեմբերի 14-16-ին Լոռիում, Տավուշում, Սյունիքում կբարձանա  9-11 աստիճանով։

Երևանում դեկտեմբերի 18-ի ցերեկն սպասվում է անձրև, 14-ի առավոտյան՝  մառախուղ։ Դեկտեմբերի 14-ի ցերեկը, 15-17-ը, 18-ի գիշերն սպասվում է առանց տեղումների եղանակ։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print