Բաքուն հաստատեց սահմանազատման հանձնաժողովների նիստերի աշխատակարգը

Հայկական կողմը սահմանազատման հանձնաժողովների նիստերի աշխատակարգը հաստատել էր ավելի վաղ։

Ադրբեջանի կառավարությունը հաստատել է Ադրբեջանի և Հայաստանի միջև սահմանազատման հանձնաժողովների նիստերի անցկացման աշխատակարգը: Համապատասխան որոշումը ստորագրել է երկրի վարչապետ Ալի Ասադովը: Տեղեկությունը հայտնում է ՏԱՍՍ-ը։

«Հաստատել Ադրբեջանի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովի և Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովի միջև նիստերի և համատեղ աշխատանքային հանդիպումների կազմակերպման և անցկացման աշխատակարգը», – ասված է փաստաթղթում:

Հիշեցնենք՝ այսօր Կառավարությունը հաստատեց սահմանազատման հանձնաժողովների աշխատակարգը։ ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը հայտարարեց, որ այս աշխատակարգը դեռևս տեխնիկական ու կազմակերպչական հարցեր է միայն կարգավորելու։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print