Երևանի առաջարկն անընդունելի է․ Բայրամով

Բայրամովի խոսքով՝ Թուրքիայի մասնակցությունը բանակցային սեղանին օգտակար կլինի Հայաստանի համար։

Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը հայտարարել է, թե սահմանից զորքերը ետ քաշելու՝ Երևանի առաջարկն անընդունելի է Բաքվի համար։ Նա նաև հիշեցրել է, որ սահմանը սահմանազատված չէ. «Եթե զորքերը ետ քաշվեն այն դեպքում, երբ սահմանի մասին համաձայնություն չկա, ո՞վ կարող է երաշխավորել, որ այնտեղ ոչինչ տեղի չի ունենա»,- ասել է նա Թուրքիայի ԱԳ նախարար Հաքան Ֆիդանի հետ ասուլիսի ժամանակ։

Բայրամովը նաև ասել է, որ Թուրքիայի մասնակցությունը բանակցային սեղանին օգտակար կլինի Հայաստանի համար։

Հիշեցնենք, որ զորքերի ետքաշման մասին խոսել էր ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print