«ՀՐԱՊԱՐԱԿ». ՀՐԱՎԻՐԵԼ ԵՆ ԴԱՏԱԽԱԶՈՒԹՅՈՒՆ

Մեսրոպ Մանուկյանը Մանվել Գրիգորյանի օգնականն է եղել, նրա հայրը՝ Գեւորգ Մանուկյանը, «Անի» ԲԲԸ սեփականատերն է, եւ չի բացառվում, որ ուսումնասիրությունը հենց այս ընկերությանն է վերաբերում:

Երեւանի ավագանու ընդդիմադիր «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Մեսրոպ Մանուկյանը եւ նրա հարազատները հրավիրվել են դատախազության՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման հարցերով վարչություն, իրենց ընտանիքին պատկանող գույքի վերաբերյալ բացատրություններ տալու համար։

Մեսրոպ Մանուկյանը Մանվել Գրիգորյանի օգնականն է եղել, նրա հայրը՝ Գեւորգ Մանուկյանը, «Անի» ԲԲԸ սեփականատերն է, եւ չի բացառվում, որ ուսումնասիրությունը հենց այս ընկերությանն է վերաբերում, որը 2017-ին գնել էր Ջրաձոր ջրանցքը, դրա օգտագործման ու սպասարկման համար անհրաժեշտ հողամասը, 7060 քառ. մետր թունելը, ինչպես նաեւ ջրանցքը սպասարկող կառուցվածքները։ Ընկերության կողմից ջրանցքի ձեռքբերման հետ կապված քրեական գործ էր հարուցվել 2018-ին, անգամ կալանավորվածներ կային։ Մեսրոպ Մանուկյանը վերջերս քաղաքապետարանում տեղի ունեցած վիճաբանության եւ ծեծկռտուքի միջադեպի ժամանակ բախվել էր թաղապետերի հետ, որի ընթացքում կոտրվել էր նրա հեռախոսը։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print