«Հրապարակ». Սամվել Շահրամանյանը փակագծեր չի բացել

Հիշեցնենք․ այդ որոշմամբ Արցախի պետական ինստիտուտները հաշված օրեր անց՝ 2024թ. հունվարի 1-ին, պետք է լուծարվեն։


«Հրապարակ» թերթը գրում է. «Արցախի Ազգային ժողովի պատգամավորները փակ նիստից հետո կրկին հանդիպել են նախագահ Սամվել Շահրամանյանի հետ, քննարկել տեղահանվածների կարիքների հարցը եւ դրանց լուծման ճանապարհները, սակայն դրանից բացի քննարկել են նաեւ Շահրամանյանի` Արցախը լուծարելու մասին տխրահռչակ որոշման ճակատագիրը։

Հիշեցնենք․ այդ որոշմամբ Արցախի պետական ինստիտուտները հաշված օրեր անց՝ 2024թ. հունվարի 1-ին, պետք է լուծարվեն։ Շահրամանյանը փակագծեր չի բացել, միայն ասել է, որ ինքն է այդ որոշումն ընդունողը եւ հետեւանքների կրողը, ուստի ինքը գիտի իր անելիքները։

Ոմանց մոտ տպավորություն է ստեղծվել, որ Շահրամանյանը չեղարկել է իր իսկ ստորագրած հրամանագիրը։ Մեր աղբյուրները փոխանցեցին նաեւ, որ ինտենսիվ աշխատանքներ են տարվում Արցախի հարցով միջազգային հանձնախմբի ստեղծման ուղղությամբ, որը նախորդ նիստում էր մեկնարկել: Դրանով զբաղվում են ԱՀ քաղաքական ուժերի ակտիվի նեղ խմբով, սակայն որոշել են առայժմ խիստ գաղտնիության պայմաններում այդ աշխատանքներն իրականացնել»:

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print