Դատավոր Տիգրան Փոլադյանը կալանավորվել է

Հիշեցնենք, որ գլխավոր դատախազի տեղակալի որոշմամբ՝ սնանկության դատարանի դատավոր Տիգրան Փոլադյանի նկատմամբ հարուցվել էր հանրային քրեական հետապնդում։

Սնանկության դատարանի դատավոր Տիգրան Փոլադյանի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու մասին միջնորդություն է ներկայացվել դատարան: Այս մասին հայտնում են ՀՀ գլխավոր դատախազությունից:

Դատարանի որոշմամբ միջնորդությունը բավարարվել է:

Հիշեցնենք, որ գլխավոր դատախազի տեղակալի որոշմամբ՝ սնանկության դատարանի դատավոր Տիգրան Փոլադյանի նկատմամբ հարուցվել էր հանրային քրեական հետապնդում՝ առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու համար (Քրեական օրենսգրքի 435-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ և 3-րդ կետեր):

Որոշումն ուղարկվել էր Հակակոռուպցիոն կոմիտե. դատավորին ներկայացվել է մեղադրանք: Դատավորը ձերբակալվել էր:

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print