Մայր Աթոռում դուրս կբերվի Սուրբ Ներսես Շնորհալի հայրապետի մասունքը

Սրբի մասունքը եկեղեցում կմնա ժամը 11:00-ից մինչև 18:00-ը։

Այսօր Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Սուրբ Հրեշտակապետաց եկեղեցում հավատացյալների հոգևոր մխիթարության և երկրպագության համար կդրվի Սուրբ Ներսես Շնորհալի Հայրապետի մասունքակիր խաչը։

Սրբի մասունքը եկեղեցում կմնա ժամը 11:00-ից մինչև 18:00-ը։

Երանաշնորհ հայրապետի վախճանման 850-րդ տարելիցի առիթով մասունքարանը Մայր Աթոռին է ընծայաբերվել Բուլղարիայի Պլովդիվ քաղաքի Սուրբ Գևորգ եկեղեցու կողմից։

Այն Սուրբ Էջմիածին է բերվել Բուլղարիայի հայոց թեմի Առաջնորդական տեղապահ Գերաշնորհ Տ․ Տաթև եպիսկոպոս Հակոբյանի ձեռամբ։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print