Հայկական 5 գինեգործարան՝ բրիտանական Harpers-ի ակնարկում

Հեղինակի խոսքով՝ չնայած հարուստ գինեգործական ժառանգությանը, հայկական գինին առայժմ գրեթե անհայտ է Մեծ Բրիտանիայում՝ ի տարբերություն վրացականի։

Հայաստանի գինու արդյունաբերությունը ծաղկում է, սակայն նրան դժվարին պայքար է սպասվում համաշխարհային ճանաչման հասնելու համար:

Այդ մասին գրում է Ջակոբո Մացեոն բրիտանական Harpers Wine and Spirits-ում հրապարակված «Մեկ այլ կովկասյան հավակնորդը» հոդվածում:

Հեղինակի խոսքով՝ չնայած հարուստ գինեգործական ժառանգությանը, հայկական գինին առայժմ գրեթե անհայտ է Մեծ Բրիտանիայում՝ ի տարբերություն վրացականի։

Մացեոն նշում է, որ պատճառներից մեկն այն է, որ խորհրդային տարիներին գինու արտադրությունը «պատվիրակվել» էր Վրաստանին, իսկ կոնյակի արտադրությունը՝ Հայաստանին։

«Երբ Հայաստանն անկախություն ձեռք բերեց, գինեգործության պատմական փորձի մեծ մասը կորսված էր: Բայց վերջին տարիներին հայկական գինեգործության ոլորտը վերածնունդ է ապրում հավաքական ջանքերի, նշանակալի ներդրումների եւ սփյուռքի ոգեւորության շնորհիվ»,- գրում է Մացեոն։

Նա նշում է, որ զրոյից վերսկսելը որոշ խոչընդոտներ առաջացնում՝ միեւնույն ժամանակ խրախուսելով գինի արտադրողներին փորձարկումների դիմել:

Harpers-ը մեջբերում է NOA-ի գինեգործ Պավել Վարդանյանի խոսքերը.

«Ղեկավարությունն ինձ մղում է փորձարկումների: Եթե նկարիչ ես, մարդիկ երբեք չպետք է խլեն քո վրձինը, քանի որ եթե դադարես փորձարկել, երբեք ավելի լավը չես դառնա»։

Հոդվածում Յակոբո Մացեոն առանձին հայկական գինիներ չի հիշատակում, սակայն նշում է, որ «Zorah»-ը եւ «Tushpa» զգալի ներդրում ունեն կարասներում գինու հնեցման ավանդույթի վերականգնման գործում, իսկ «Voskevaz»-ն ու «Gevokian Winery»-ը օգտագործում են խաղողի չորացման պատմական տեխնիկան, որը հիշեցնում է իտալական Amarone-ն:

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print