Ոստիկանական հատուկ օպերացիա, բերման է ենթարկվել 30-ից ավելի քաղաքացի

Բերման ենթարկվածների մեջ մեծ թիվ են կազմում նորատուսցիները: 

Այսօր՝ դեկտեմբերի 20-ին, Գեղարքունիքի մարզում ոստիկանականան հատուկ օպերացիա է իրականացվել:

Երևանից Գեղարքունիքի մարզ են մեկնել ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Քրեական ոստիկանության գլխավոր վարչության հատուկ ջոկատայիններ, ովքեր համագործակցելով ՀՀ ՆԳՆ ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության քրեական հետախուզության բաժնի, ոստիկանության Գավառի, Սևանի բաժինների քրեական հետախուզության և համայնքային ոստիկանության ծառայողների, ինչպես նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության Գեղարքունիքի մարզի գումարտակի պարեկների հետ, 30-ից ավելի քաղաքացի է բերման ենթարկվել ոստիկանության Սևանի և Գավառի բաժիններ: 

Shamshyan.com-ի հաղորդմամբ, Բոլորը կասկածվում են ապօրինի ձկնորսությամբ զբաղվելու մեջ և բերման ենթարկվածների մեջ մեծ թիվ են կազմում նորատուսցիները: Այս պահին էլ ոստիկանության հատուկ օպերացիան ապօրինի ձկնորսության դեմ պայքարում շարունակվում է: 

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print