Ադրբեջանում ընտրելու իրավունք ունի 6 միլիոն 354 հազար 556 մարդ:
Ադրբեջանում ընտրողների թիվն ավելացել է 1 միլիոն 143 հազար 620-ով: Այս մասին հայտարարել է Իլհամ Ալիեւի օգնական, տարածքային-կազմակերպչական հարցերով բաժնի պետ Զեյնալ Նաղդալիևը՝ Կենտրոնական ընտրական հանձնաժողովում ընտրատարածքային ընտրական հանձնաժողովների նախագահների համար կայացած խորհրդակցության ժամանակ։ Այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։
<<Ադրբեջանում ընտրելու իրավունք ունի 6 միլիոն 354 հազար 556 մարդ: Ընտրացուցակներում ընտրողների թվի ավելացումը պայմանավորված է ներքին և արտաքին միգրացիայով>>։
Նշենք, որ Ադրբեջանում նախագահի ընտրությունները կայանալու են 2024 թվականի փետրվարի 7-ին։