Հայցերում ասվում է, որ Թրամփը մասնակցել է 2021 թվականի հունվարի 6-ի Կապիտոլիումի գրոհին:
ԱՄՆ ևս 16 նահանգ պահանջել է թույլ չտալ նախկին նախագահ Դոնալդ Թրամփին մասնակցել ընտրություններին, գրում է New York Times-ը: Ավելի վաղ Կոլորադոյի Գերագույն դատարանն էր Թրամփին արգելել մասնակցել 2024 թվականի նախագահական ընտրություններին:
«Առնվազն 16 նահանգներում քննարկվում են դատական հայցեր. հեղինակները պնդում են, որ Թրամփն իրավունք չունի ընտրվել նախագահի պաշտոնում՝ համաձայն Սահմանադրության 14-րդ փոփոխության»,- գրում է թերթը:
Հայցերում ասվում է, որ Թրամփը մասնակցել է 2021 թվականի հունվարի 6-ի Կապիտոլիումի գրոհին: