Իրանական կողմի փոխանցմամբ՝ արտոնությունների հետ կապված աշխատանքները նախ կսկսվեն Հայաստանի հետ։
Դեկտեմբերի 25-ին կստորագրվի Իրան-ԵԱՏՄ ազատ առևտրի համաձայնագիրը։ Իրանական կողմի փոխանցմամբ՝ արտոնությունների հետ կապված աշխատանքները նախ կսկսվեն Հայաստանի հետ։ Փոխադարձ առևտրում մաքսատուրքից կազատվեն ՀՀ–ից Իրան արտահանման առաջնային հետաքրություն ներկայացնող ապրանքները։
Ռուսաստանը ժամանակավոր արգելք է սահմանել իր կոշտ ցորենի արտահանման համար։ Սահմանափակումը կգործի մինչև 2024 թվականի մայիսի 31–ը։ Որոշումն ուղղված է այդ երկրում պարենային անվտանգության ապահովմանը։ Արտահանման մասով բացառություն կարվի ԵԱՏՄ երկրների համար։