🎥Հրաձգություն Պրահայի համալսարաններից մեկում

Ավելի քան 15 հոգի զոհվել է, 11-ը՝ վիրավորվել։

Պրահայի կենտրոնում` Կարլի համալսարանի ժամեր առաջ տեղի ունեցած հրաձգության հետևանքով ավելի քան 15 մարդ է զոհվել։ Կրակողը համալսարանի արվեստի ֆակուլտետի ուսանող էր։ Միջադեպի վայրում հայտնաբերվել է նրա մարմինը։

Չեխիայի ոստիկանությունը հաղորդում է՝ 11 հոգի ծանր վնասվածքներ են ստացել։

Չեխիայի վարչապետը չեղարկել է իր հանդիպումները և վերադառնում է Պրահա։

Ըստ ականատեսների՝ հարձակվողը կրակել է երկարափող զենքից։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print