Թող Հայաստանն ու Ադրբեջանը մոտենան վերջնական խաղաղությանը. Հռոմի պապ

Հռոմի պապը դեմ է արտահայտվել պատերազմի տրամաբանությանը և զենքի արտադրությանը` խաղաղության կոչ անելով համաշխարհային հակամարտությունների համար, այդ թվում ՝ Ուկրաինայում, Մերձավոր Արևելքում և Հարավային Կովկասում:

Թող մոտենա Հայաստանի և Ադրբեջանի միջև վերջնական խաղաղության օրը։ Այսպիսի մաղթանք է հղել Հռոմի պապ Ֆրանցիսկոսը սուրբծննդյան ուղերձում:

«Թող դրան նպաստեն մարդասիրական նախաձեռնությունների շարունակումը, փախստականների վերադարձն իրենց տները՝օրինական հիմքերով և անվտանգության պայմաններում,ինչպես նաև յուրաքանչյուր համայնքի կրոնական ավանդույթների և պաշտամունքի վայրերի նկատմամբ փոխադարձ հարգանքը»,- հավելել է կաթոլիկ եկեղեցու հայրապետը։

Հռոմի պապը դեմ է արտահայտվել պատերազմի տրամաբանությանը և զենքի արտադրությանը` խաղաղության կոչ անելով համաշխարհային հակամարտությունների համար, այդ թվում ՝ Ուկրաինայում, Մերձավոր Արևելքում և Հարավային Կովկասում:

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print