ԵՊՀ-ն հյուրընկալել է ԶՊՄԿ ներկայացուցիչներին

Պայմանավորվածություն է ձեռք բերվել իրագործվելիք կոնկրետ քայլերի ուղղությամբ՝ առաջիկայում իրավաբանորեն ամրագրել հաստատված փոխգործակցությունն ու կառույցների միջև կնքել համագործակցության հուշագիր։

ԶՊՄԿ գլխավոր տնօրենի առաջին տեղակալ Վարդան Ջհանյանն ու կայուն զարգացման գծով տնօրեն Արմեն Ստեփանյանը ԵՊՀ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանի հետ քննարկում են ունեցել առաջիկա համագործակցության մասին: ԵՊՀ ռեկտորնը ներկայացրել է ԵՊՀ-ում տարբեր ուղղություններով իրականացվող բարեփոխման ծրագրերն ու նախաձեռնությունները և նրանց հետ քննարկել համապատասխան ոլորտներում համագործակցություն հաստատելու ու այն ընդլայնելու հնարավորությունները։

Մասնավորապես՝ խոսք է գնացել Աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետի կրթական ծրագրերի բարելավման գործընթացում ընկերության մասնագետների ներգրավման, ուսանողների պրակտիկաների կազմակերպման, ինչպես նաև համատեղ հետազոտական ծրագրերի իրագործման մասին, անդրադարձ է եղել ոլորտին առնչվող հիմնախնդիրներին ու համատեղ ջանքերով դրանց լուծմանը հասնելու միջոցներին։

Պայմանավորվածություն է ձեռք բերվել իրագործվելիք կոնկրետ քայլերի ուղղությամբ՝ առաջիկայում իրավաբանորեն ամրագրել հաստատված փոխգործակցությունն ու կառույցների միջև կնքել համագործակցության հուշագիր։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print