Մանչեսթերի ճգնաժամը կլուծի սըր Ռետկլիֆը

Ակումբի արժեթղթերի վաճառքի մտադրության մասին ՄՅու-ի տերերը՝ ամերիկացի գլեյզերների ընտանիքը հայտնել էր դեռ 2022-ի աշնանը։

Մեծ Բրիտանիայի ամենահարուստ մարդը՝ միլիարդատեր Ջիմ Ռետկլիֆը ձեռք է բերել «Մանչեսթեր Յունայթեդ» ակումբի արժեթղթերի 25 %-ը եւ անմիջապես խոսք է տվել ներդնել 300 մլն դոլար Անգլիայի ամենատիտղոսակիր ակումբում։  

Ակումբի արժեթղթերի վաճառքի մտադրության մասին ՄՅու-ի տերերը՝ ամերիկացի գլեյզերների ընտանիքը հայտնել էր դեռ 2022-ի աշնանը։ «Ժառանգության» համար պայքարում էին կատարցի շեյխ Ջասիմը եւ բրիտանացի միլիարդատեր, INEOS ընկերությունների խմբի սեփականատեր Ջիմ Ռետկլիֆը։ Շեյխին չհաջողվեց Գլեյզերի հետ պայմանավորվել ակումբի 100%-ը $6 մլրդ-ով գնելու հարցի շուրջ, ինչը կարող էր ֆուտբոլի պատմության ամենախոշոր գործարքը դառնալ։ Փոխարենը, Ռետկլիֆին բաժին հասավ կարկանդակի մեկ քառորդը. նա ձեռք բերեց ակումբի 25 տոկոսը։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print