Շակիրայի հայրենի քաղաքում կանգնեցվել է նրա բրոնզաձույլ արձանը (լուսանկարներ)

Ինչպես նշում է El Tiempo-ն, արձանի բարձրությունը 6,5 մ է, այն պատրաստված է բրոնզից և ալյումինից։ Հեղինակը տեղացի քանդակագործ Ինո Մարկեսն է։

Կոլումբիացի երգչուհի Շակիրայի հայրենի քաղաքում՝ Բարանկիլայում, նրա պատվին արձան է կանգնեցվել: Համապատասխան տեսանյութը հրապարակել է քաղաքապետ Խայմե Պումաջերո Հինսը Instagram-ում։

26.12.2023, Kolumbien, Barranquilla: Zu Ehren der kolumbianischen Popsängerin Shakira ist in ihrer Geburtsstadt Barranquilla eine Skulptur enthüllt worden. Sie ist 6,5 Meter hoch, aus Bronze und führt ihren Bauchtanz auf. Foto: dpa +++ dpa-Bildfunk +++

Շակիրան ներկայացված է բաց որովայնով և երկար կիսաշրջազգեստով, որի բացվածքներից երևում են ոտքերը: Այս կերպարը փոխառվել է Շակիրայի Hips Don’t Lie հիթի՝ 2005 թվականի տեսահոլովակից:

Ինչպես նշում է El Tiempo-ն, արձանի բարձրությունը 6,5 մ է, այն պատրաստված է բրոնզից և ալյումինից։ Հեղինակը տեղացի քանդակագործ Ինո Մարկեսն է։

«Սիրտ, որը ստեղծագործում է, կոնքեր, որոնք չեն ստում, անզուգական տաղանդ, ձայն, որը շարժում է զանգվածներին, և բոբիկ ոտքեր, որոնք քայլում են հանուն մանկության և մարդկության բարօրության», – գրված է արձանի հիմքում:

«Սա իմ երկրի ժողովրդի վիթխարի գեղարվեստական տաղանդի օրինակ է»,- գրել է Շակիրան Instagram-ում։

Երգչուհին որպես իր աշխատանքի համար ոգեշնչման անչափելի աղբյուր նշել է Կոլումբիան։

Բացմանը ներկա են եղել Շակիրայի ծնողները։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print