Սպանություն է տեղի ունեցել

Իրավապահները հայտնաբերել են Տիգրան Բ.-ին և խուլիգանություն կատարելու հիմնավոր կասկածով ձերբակալվել և տեղափոխվել ոստիկանության Կենտրոնի բաժին:

Երեկ՝ դեկտեմբերի 26-ին, սպանություն է տեղի ունեցել Երևանում:

Ժամը 23:25-ի սահմաններում «Էրեբունի» բժշկական կենտրոնից ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Կենտրոնական բաժին ահազանգ է ստացվել, որ «աջ աճուկային շրջանի կտրած-ծածակ վերք, պրոֆուզ արյունահոսություն» ախտորոշմամբ, մահացած վիճակում իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի: 

Ոստիկանները պարզել են, որ մահացածը Երևանի բնակիչ 49-ամյա Կամո Գ.-ն է: Պարզվել է, որ ժամը 22:30-ի սահմաններում, Տոլստոյ-Արհեստավորների 1-ին փողոցի խաչմերուկի մոտ Կամո Գ.-ն, Երևանի բնակիչներ 17-ամյա Սեյրան Գ.-ն, 16-ամյա Դավիթ Լ.-ն, 49-ամյա Տիգրան Բ.-ն, 37-ամյա Սարգիս Պ.-ն և 30-ամյա Հայկ Խ.-ն կենցաղային հարցերի շուրջ վիճաբանության են բռնվել Երևանի բնակիչներ 42-ամյա Վարդան Հ.-ն, 22-ամյա Սուրեն Հ.-ի, 20-ամյա Էդմոն Հ.-ի, և 41-ամյա Լամարա Մ.-ի հետ, որի ընթացքում փոխադարձ կոպիտ կերպով խախտել են հասարակական կարգը, միմյանց հասցեին հնչեցրել հայհոյանքներ ու հարվածներ, իսկ էդմոն Հ.-ն իր մոտ եղած դանակով հարվածել է Կամո Գ.-ին՝ պատճառելով մահ: 

Իրավապահները հայտնաբերել են Տիգրան Բ.-ին և խուլիգանություն կատարելու հիմնավոր կասկածով ձերբակալվել և տեղափոխվել ոստիկանության Կենտրոնի բաժին:

Ոստիկանությունը ձեռնարկում է անհրաժեշտ օպերատիվ հետախուզական միջոցառումեր՝ էդմոն Հ.-ին և հանցագործության գործիք հանդիսացող դանակը հայտնաբերելու ուղղությամբ: 

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print