Այս մասին այսօրվա ճեպազրույցում ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
Ռուսաստանը աջակցում է Հայաստանի հանձնառությանը եվրասիական տնտեսական ինտեգրման ամրապնդմանն ու զարգացմանն ուղղված հետագա արդյունավետ աշխատանքին։ Այս մասին այսօրվա ճեպազրույցում ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
«ԵԱՏՄ-ի շրջանակներում հայկական կողմի հետ փոխգործակցությունը կառուցված է պրագմատիկ և փոխշահավետ հիմքերի վրա։ Տարեցտարի նկատվում են Հայաստանի տնտեսական ցուցանիշների աճի բարձր տեմպեր։ Մենք տեսնում ենք, որ Երևանը զգալի դիվիդենտներ է ստանում իր մասնակցությունից։ Չնայած որոշ ոչ միանշանակ հայտարարություններին՝ մենք և մեր հայ գործընկերները, ինչպես և միության մեր մյուս գործընկերները, կառուցում ենք կոնստրուկտիվ և ապաքաղաքական երկխոսություն»,-հայտարարել է Զախարովան և հավելել.
«Մենք աջակցում ենք մեր գործընկերների տրամադրվածությանը՝ արգասաբեր աշխատանքի հենց այն տրամադրվածությանը, որն ուղղված է եվրասիական տնտեսական ինտեգրացիայի ամրապնդմանը և զարգացմանը»։