Նախագահի նստավայրում տեղի է ունեցել պարգևատրման հանդիսավոր արարողություն։
ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածներին ցուցաբերած մարդասիրական օգնության և աջակցության, ինչպես նաև մասնագիտական բարձր պատրաստվածության և նվիրումի համար պարգևատրել է մի շարք գործիչների։ Տեղեկություն հայտնում է նախագահի մամուլի ծառայությունը։
«Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի շքանշանով պարգևատրվել է տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը, «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի մեդալով՝ Ազգային անվտանգության ծառայության գլխավոր վարչության պետ Դավիթ Սանամյանը, ԱԱԾ սահմանապահ զորքերի հրամանատարի առաջին տեղակալ-շտաբի պետ Էդգար Հունանյանը, փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանի գրասենյակի ղեկավար Արման Ադիլխանյանը։
Մի շարք գործիչներ էլ մեդալների են արժանացել։
Մխիթար Գոշի մեդալով պարգևատրվել է Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը, Մխիթար Հերացու մեդալով՝ Այրվածքաբանության և մաշկաբանության ազգային կենտրոնի տնօրեն Հովհաննես Հովհաննիսյանը։
Երախտագիտության մեդալով պարգևատրվել են տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Հովհաննես Հարությունյանը, ԱԱԾ սահմանապահ զորքերի շտաբի պետի տեղակալ Ռոման Սահակյանը, ԱԱԾ սահմանապահ զորքերի սահմանային վերահսկողության ջոկատի պետ Ռոբերտ Ղարսոյանը, ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայության անձնագրային և վիզաների վարչության անձնագրային բաժնի պետ Աննա Մակարյանը, ՆԳՆ փրկարար ծառայության Սյունիքի մարզային փրկարարական վարչության պետ Դավիթ Հովհաննիսյանը, ՆԳՆ ոստիկանության Սյունիքի մարզային վարչության պետ Վարդան Մկրտչյանը, աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության միասնական սոցիալական ծառայության պետ Էդուարդ Գրիգորի Պետրոսյանը, ԱԳՆ լրատվության և հանրային դիվանագիտության վարչության լրատվամիջոցների հետ կապի և հանրային դիվանագիտության բաժնի վարիչի պաշտոնակատար Վարդան Սարգսյանը։