Ամբողջովին անցնում ենք էլեկտրոնային ուղեգրման համակարգի. Ավանեսյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ նշել է, թե այս ծրագիրը մոնիտորինգի կենթարկեն, ու եթե տեսնեն՝ խնդիրներ են ծագում, կարձագանքեն դրանց։

«Այսօր էլ է պացիենտն ինքն ընտրում՝ որ բժշկական կենտրոն դիմի ծառայություններ ստանալու, բայց մենք ունեինք տարեկան ամեն բժշկական կենտրոնի համար նախարարի հրամանով սահմանված առավելագույն սահմանաչափեր։ Հիմա ֆինանսավորման նոր մեխանիզմը բացառում է առավելագույն սահամանաչափեր ունենալը, և մենք, ըստ փաստացի մատուցված ծառայությունների, կփոխհատուցենք բժշկական կենտրոններին», հայտարարել է առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ նշել է, թե այս ծրագիրը մոնիտորինգի կենթարկեն, ու եթե տեսնեն՝ խնդիրներ են ծագում, կարձագանքեն դրանց։

Ավանեսյանը կառավարության որոշման նախագիծը ներկայացնելիս ասել է, որ կանոնակարգվում է նաև պացիենտների հերթագրման ու ուղեգրման հետ կապված հարաբերությունները. «Մեր այս նախագծով էլ դուրս է գալիս թղթային ուղեգրման տարբերակն, ու ամբողջովին անցնում ենք էլեկտրոնային ուղեգրման համակարգի»։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print