Կառավարությունը հաստատել է «2024 թվականի ընթացքում Հայաստանի Հանրապետության տարածք ներմուծվող ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 8703 80 000 2 ծածկագրին դասվող էլեկտրաշարժիչով շարժիչային տրանսպորտային միջոցների նկատմամբ սակագնային արտոնություն կիրառելու և ներմուծման ընթացակարգը հաստատելու մասին» որոշումը։
Որոշման համաձայն՝ 2024 թ․ ընթացքում 7400 հատ էլեկտրաշարժիչով շարժիչային տրանսպորտային միջոցների Հայաստանի Հանրապետություն ներմուծումը կթույլատրվի ներմուծման մաքսատուրքի 0 տոկոս դրույքաչափի կիրառմամբ։