Ենթադրվում է, որ համապատասխան կոճակը կայքում և բջջային հավելվածում կհայտնվի հունվարին։
Wildberries առցանց առևտրի հարթակը 2024 թվականի հունվարից նորամուծություն կանի․ գնորդը որոշակի ժամանակում կկարողանա չեղարկել պատվերը։
Ընկերությունը հայտնում է, որ դա կօգնի հաճախորդներին, եթե նրանք սխալմամբ այլ հասցե են նշել կամ մեծ թվով ապրանքներ են պատվիրել։ Այս մասին հայտնում է առցանց առևտրի հարթակի մամուլի ծառայությունը։ Այս գործառույթը հասանելի կլինի կայքում և բջջային հավելվածում։
«Wildberries–ի հաճախորդները կկարողանան չեղարկել գնումն անմիջապես պատվիրելուց հետո։ Դա կօգնի, եթե գնորդը հանկարծակի սխալ հասցե է ընտրել կամ ավելի շատ ապրանք է նշել, քան պատրաստվում էր։ Այս գործառույթը հասանելի կլինի հունվարից»,– ասված է հաղորդագրությունում։
Առաջին փուլում այն հասանելի կլինի հաճախորդներին, որոնք գնում են կատարում հետվճարով, այդ անձինք Wildberries–ում 80 տոկոսից ավելի են։
Ընկերությունից հայտնում են, որ հետագայում կոճակի միջոցով պատվերը չեղարկելու հնարավորությունը հասանելի կդառնա բոլոր գնորդների համար։ Նշվում է, որ առաքումը չեղարկել հնարավոր կլինի պատվիրելուց հետո 1 ժամվա ընթացքում կամ մինչ այն պահը, երբ վաճառողը կսկսի հավաքել ապրանքը։
Ենթադրվում է, որ համապատասխան կոճակը կայքում և բջջային հավելվածում կհայտնվի հունվարին։ Գնորդները դա կտեսնեն «առաքում» բաժնում ապրանքի քարտի մոտ։
«Wildberries»–ը մի շարք կանոններ կփոխի
Սկզբում պատվերի չեղարկումը հասանելի չի լինի բոլոր ապրանքների համար. թեստավորմանը մասնակցում են միայն վաճառողները, որոնք արտադրանքը պահում են սեփական պահեստներում:
Որոշ ժամանակ անց գործառույթը կաշխատի ցանկացած ապրանքի համար: Եթե ապրանքի առաքումը հնարավոր չլինի չեղարկել կոճակի միջոցով, ապա այն դեռ կարող է վերադարձնել պատվերների բացթողնման կետում ստանալուց հետո կամ կայքի կանոններին համապատասխան:
Գնորդները, որոնք գնումներ են կատարում կանխավճարով, նույնպես կարող են չեղարկել պատվերը։ Դրա համար նրանք կարող են դիմել sales@wildberries.ru էլեկտրոնային հասցեով։ Հետագայում նրանց համար էլ չեղարկելու կոճակը կհայտնվի բջջային հավելվածում։