Եվրոպան չգիտի՝ ինչպես պատերազմել. Ուկրաինայի ԱԳ նախարար

Նրա խոսքով, Եվրոպան «խանդավառությամբ» փորձում է շտկել այդ թերությունը, և Ուկրաինան դրանում առանցքային դեր է խաղում։

Ուկրաինայի արտգործնախարար Դմիտրի Կուլեբան հայտարարել է, որ Եվրոպան չգիտի՝ ինչպես պատերազմել։

«Եվրոպան պատերազմներ վարել չգիտի: Զենքի արտադրությունը բիզնեսի ամենապահանջված ոլորտը չէ այնտեղ»,- ասել է Կուլեբան Kyiv Independent-ին տված հարցազրույցում՝ մեկնաբանելով Եվրամիության կողմից արկերի և ռազմական տեխնիկայի արտադրության ավելացման հետ կապված խնդիրները և ԵՄ-ի՝ «լիամասշտաբ պատերազմին» հարմարվելու անկարողությունը։

Նրա խոսքով, Եվրոպան «խանդավառությամբ» փորձում է շտկել այդ թերությունը, և Ուկրաինան դրանում առանցքային դեր է խաղում։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print