Այս պահին քրեական հետապնդում չկա հարուցված։
Ինչպես արդեն տեղեկացրել էինք, օդանավակայանից բերման է ենթարկվել «Ուժը հայրենյաց» կուսակցության նախագահ Տ․ Արզաքանցյանը, ում ձեռքի պայուսակում հայտնաբերվել է անհայտ տիպի հրազենի 16 հատ փամփուշտ։
Radar Armenia-ին Քննչական կոմիտեից հայտնեցին, որ ուղեբեռում փամփուշտների հայտնաբերման դեպքի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել ՀՀ քրեական օրենսգրքի 335-րդ հոդվածի հատկանիշներով։
Իրականացվում է քննություն պարզելու հայտնաբերվածի օրինական կամ անօրինական լինելու հանգամանքը։
«Նա արգելանքից ազատ է արձակվել։
Այս պահին քրեական հետապնդում չկա հարուցված»,- ասացին ՔԿ-ից։