2023 թվականը դարձավ Հայաստանի պատմության ամենամռայլ էջերից մեկը. Հայաստանում ՌԴ դեսպան

Ռուսաստանցիներն այդ ցավն ընդունեցին ինչպես իրենցը:

Ռուսաստանն ու Հայաստանն անցնող տարում շարունակել են ավելացնել երկկողմ համագործակցության առկա ներուժը:

Գրել է ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը ամանորյա շնորհավորական ուղերձում։

«Երկկողմ առևտրատնտեսական հարաբերությունները դինամիկ զարգացել և ընդլայնվել են: Ռուսաստանը մնացել է Հայաստանի հիմնական առևտրային գործընկերը և ներդրողը հայկական տնտեսության մեջ: Եվրասիական ինտեգրացիոն գործընթացների ոլորտում խորացել է համագործակցությունը: Հաջողությամբ առաջ է ընթացել կոոպերացիան Եվրասիական տնտեսական միության ձևաչափով»,- նշել է նա։

ՌԴ դեսպանի խոսքով` 2023 թվականը դարձավ ժամանակակից Հայաստանի պատմության ամենամռայլ էջերից մեկը. ավելի քան 100 հազար արցախցիներ ստիպված եղան լքել իրենց հայրենիքը:

«Ռուսաստանցիներն այդ ցավն ընդունեցին ինչպես իրենցը: Ռուսաստանը, հենվելով եռակողմ պայմանավորվածությունների համալիրի վրա, շարունակել է Հարավային Կովկասում խաղաղության և հանգստության հաստատմանը հաստատակամորեն աջակցելու գիծը»,- նշել է Կոպիրկինը:

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print