Դադարեցնում ենք որևէ համագործակցություն Հանրային հեռուստաընկերության հետ. «Վաչե և Թամար Մանուկյան» մատենադարան

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի «Վաչե և Թամար Մանուկյան» մատենադարանը հայտարարություն է տարածել՝ տեղեկացնելով, որ դադարեցնում է համագործակցությունը Հանրային հեռուստաընկերության հետ։

«Հանրային հեռուստաընկերության ղեկավարները և պատասխանատու անձերը հավատավոր հայ ժողովրդին զրկում են իր իսկ ազգային հեռուստաալիքից լսելու յուր հոգևոր պետի՝ Ամենայն Հայոց Վեհափառ Հայրապետի պատգամը։

Այսու դադարեցնում ենք որևէ համագործակցություն Հանրային հեռուստաընկերության հետ . քանի դեռ կմնաք այսպես, ուրեմն Մայր Աթոռի Մատենադարանի և հրատարակչության դռները փակ են ձեր առաջ», -ասված է հայտարարությունում։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print